Միտք Արտաքին 1 տարի առաջ - 16:41 18-07-2025

Ռեփերին ձերբակալել են Ալիևների բանկի մասին երգելու համար․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ադրբեջանցի ռեփերին ձերբակալել են Ալիևների բանկի մասին երգելու համար։

«Էպի» մականունով ադրբեջանցի ռեփեր Աքբեր Նովրուզլին կալանավորվել է։ Երկու օր առաջ նրան թմրամիջոցների ապօրինի պահպանում անձնական օգտագործման և մանր խուլիգանություն հոդվածներով մեղավոր են ճանաչել՝ դատապարտելով 1 ամիս ազատազրկման։

Բայց ի՞նչն է այս լուրի մեջ հետաքրքրական։ Այն, որ ռեփերը երգել է «իր ձևով»։

Հաղորդվում է, որ ռեփերը կալանավորվել է մի քանի օր առաջ Բաքվի բուլվարում ռեփ-մրցության (ռեփ բաթլ) ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ Էպիի՝ բեմում այլ ռեփեր Պասթերին (Պարվիզ Ղուլուզադե) ուղղված խոսքերը դարձել են նրա ձերբակալության պատճառը։

«Քո մոտ էլ կային ռադիկալ ժամանակներ։ Ժամանակին «Փաշա Բանկ»-ին դիսս էիր ձոնում, հիմա նստել ես «Կապիտալ Բանկ»-ի գիրկը», – այսպիսի արտահայտություն է օգտագործել Էպին ռեփ-մրցության ժամանակ։

Թե՛ «Փաշա Բանկ»-ը, թե՛ «Կապիտալ Բանկ»-ը պատկանում են Ադրբեջանի իշխող ընտանիքին։ «Փաշա Բանկ»-ը պատկանում է «Pasha Holding»-ին, որի բաժնետերերից են նաև նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը։ Իսկ «Կապիտալ Բանկ»-ը նույնպես այդ նույն հոլդինգի վերահսկողության տակ է, այսինքն՝ Փաշաևների ընտանիքի։

Մյուս ռեփերը՝ Պասթերը 5 տարի առաջ կալանավորվել էր «Կվերցնեմ երկիրը ինչպես Փաշա Բանկը» տողի համար։

Վերջին տարիներին նա դարձել է «Կապիտալ Բանկ»-ի գովազդային դեմքը։

Էպին իր ինստագրամյան էջում ներողություն է խնդրել ռեփ-մրցության ելույթի համար․ «Այն մասնագիտության մեջ, որով զբաղվում ենք, մի փոքր անպարկեշտություն կա։ Իհարկե, միտումնավոր չի եղել։ Ապագայում ավելի ուշադիր կլինեմ»,-գրել է նա, բայց արդեն ուշ է եղել, նրան ուղարկել էին «ուղղվելու»»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից