Արտաքին 2 տարի առաջ - 10:21 07-02-2024

Ալիևների ընտանիքը քվեարկել է օկուպացված Ստեփանակերտում

Այսօր՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։

Ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին ստորագրել էր հրամանագիր՝ փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։
Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։

Այս ընտրություններն առանձնակի նշանակություն են ստացել աննախադեպ պայմանների պատճառով․ առաջին անգամ ադրբեջանական ընտրական պրոցեսն ընթանում է նաև օկուպացված Արցախի Հանրապետությունում՝ որպես Ադրբեջանի «սուվերեն» տարածքի մի մաս։
Հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիևը, նրա կինը և ընտանիքի անդամները քվեարկում են Ստեփանակերտում՝ «թիվ 122 ընտրատարածքի թիվ 14 ընտրատեղամասում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից