2023 թ. հոկտեմբերից ի վեր՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասնում է 58.400-ի
Չնայած ՀԱՄԱՍ-Իսրայել անուղղակի բանակցություններին՝ Գազայի հատվածում մարտերը շարունակվում են:
2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը հասնում է 58.400-ի: Շուրջ 140.000 մարդ վիրավորվել է: Անցած 24 ժամում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Գազայի հատվածի 120 բնակիչ, վիրավորվել՝ 557-ը: