Իրանի տարածքին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1062-ի: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտնել է հանրապետության Նահատակների և վետերանների գործերով հիմնադրամի նախագահ Սայիդ Օհադին։
«Այսօրվա դրությամբ մենք հողին ենք հանձնել 1062 մարդու, ևս 5800-ը վիրավորվել է (Իսրայելի) հանցագործությունների հետևանքով, որոնցից մոտ 100-ը նախկինի նման հոսպիտալացված է, 34-ի վիճակը գնահատվում է ծանր», – ասել է պաշտոնյան։