Արտաքին 11 ամիս առաջ - 16:21 14-07-2025

Համոզված եմ, որ ՀՀ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։

«Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։
Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության»,-նշել է Պապիկյանը:

Ամենից շատ դիտված