Սննդի ազգային գործակալության կողմից սոցիալական ցանցերում դեղձի արհեստականորեն գունավորման կադրերի տարածման արձագանքի շրջանակներում որպես հանցագործություն կատարած անձ բացահայտվել է Գուրջաանիի մունիցիպալիտետի Չումլակղի գյուղում բնակվող Գ.Ու.-ն, գրում է
aliq.ge-ն։
Սննդի ազգային գործակալության Կախեթիի տարածաշրջանային ծառայության տեսուչները, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ, հետաքննության շրջանակներում վերցրել են դեղձի նմուշներ։
Գործակալությունը նշել է, որ նմուշները կենթարկվեն լաբորատոր փորձարկման, որի արդյունքները հասանելի կլինեն հանրությանը։
Գործակալությունն ընդգծել է, որ բնակչությանն անվտանգ սննդով ապահովելու համար իրենք պարբերաբար ստուգում են շուկայում առկա տարբեր տեսակի ապրանքներ։ Դրանց թվում ստուգվում է թունաքիմիկատների, ծանր մետաղների, ռադիոնուկլիդների և նիտրատների պարունակությունը։
Աղբյուրը՝ Aliq.ge: