Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
copy image url

Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից

Միտք Ներքին 4 ժամ առաջ - 09:10 11-07-2025
Գիրքն, ավելի ճիշտ՝ գիտելիքը կարող է փոխել մարդու վարքը։ Այս հաշվի առնելով, մեր երեխաներին, սիրելիներին երբեմն կարևոր գրքեր ենք նվիրում, ակնարկելով, որ ուզում ենք՝ նրանք ավելի լավը լինեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում բանախոսություն է լսել բևեռացված հասարակություններում առաջնորդության, երկխոսություն ստեղծելու և փոխըմբռնում ձևավորելու ռազմավարությունների մասին, նվեր է ստացել «The Way Out: How to Overcome Toxic Polarization» («Ելքը. Ինչպես հաղթահարել թունավոր բևեռացումը») գիրքը։

Սոցիալական հոգեբան Փիթեր Թ. Քոլեմանի այս աշխատությունը Միացյալ Նահանգներում կուսակցական բաժանման պատճառով առաջացած հասարակական բևեռացման հաղթահարման ուղիների մասին է։ Մեջբերված հարցումների տվյալներով՝ ամերիկացիները վախով և ատելությամբ են լցված հակառակորդ քաղաքական կուսակցության կողմնակիցների նկատմամբ, երևակայում են, թե նրանք ունեն շատ ավելի ծայրահեղական հայացքներ, քան իրականում։ Ինչպե՞ս կարելի է թուլացնել այս թունավոր բևեռացման կապանքը և սկսել աշխատել հրատապ, կարևոր խնդիրների վրա։ Գիրքը կենսական ուղեցույց է փոխադարձ արհամարհանքի և ատելության շրջապտույտից ազատվելու և կյանքը, հարաբերությունները և երկիրը բարելավելու համար:

Աննա Հակոբյանը Հայաստանում թունավոր բևեռացման ջատագովներից է։ Մանավանդ վերջին շրջանում վիրավորական, ոչ կոռեկտ արտահայտություններ է անում իրեն քննադատողների հասցեին, եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելությամբ լի գրառում է անում։ Ի՞նչ դաս կքաղի նա այս գիրքն ընթերցելուց հետո։ Կարո՞ղ է հրաժարվել ատելության խոսույթից։

Ընդհանրապես թունավոր բևեռացումը սրվեց 2018-ին, Թավշյա հեղափոխությամբ։ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ակաների խոսույթի մեծ մասը ատելությամբ ու վախով լի է։ ՔՊ համակիրներին միավորում են ոչ թե գաղափարներն, այլ նախկինների հանդեպ ատելությունը։ Ժողովուրդը բազմաթիվ հարցերով է դիմում իշխանություններին, սական ուշադրության է արժանանում նախկիններին հալածելու, հետապնդելու մասին հարցը՝ «Ինչո՞ւ մինչև հիմա նախկինները բանտում չեն»։ Սա առաջնային նշանակություն է ստանում, քանի որ ՔՊ-ն թունավոր բևեռացման վրա է կառուցում իր մարտավարությունը։ ԱԺ-ում հաճախակի ծեծկռտուքները ևս թունավոր բևեռացման արտահայտություն են։ Կանխատեսվում է, որ 2026-ի ընտրություններում ևս մեծ ատելություն է գեներացվելու մրցակիցների նկատմամբ։ Ավելի շատ է լինելու հայհոյախոսությունը։ Թունավոր բևեռացումը հնարավոր է հանգեցնի նաև քաղաքացիական բախումների։

Եվ ահա այս իրավիճակում Աննա Հակոբյանը նվեր է ստանում Փիթեր Թ. Քոլեմանի «Ելքը. Ինչպես հաղթահարել թունավոր բևեռացումը» գիրքը։ Ենթադրելի է, որ միջոցառման կազմակերպիչներն ու գիրքը նվիրողը հաշվի են առել Հայաստանում ատելության, թունավոր բևեռացման թանձր մթնոլորտը և Աննա Հակոբյանի շանակալի դերն այդ հարցում։ Այս առումով՝ Փիթեր Թ. Քոլեմանի գիրքը նվիրելը կարծես՝ ակնարկ է, որ այն ընթերցելուց հետո Աննա Հակոբյանը կարող է փոխվել, հաղթահարել վախն ու ատելությունը, չհայհոյել, սիրով, հարգանքով վերաբերվել մարդկանց, ժողովրդին։

Լավատեսները կարծում են, որ այս գիրքը կարդալուց հետո հրաշք է տեղի ունենալու, Աննա Հակոբյանը ստիպելու է ամուսնուն՝ հրաժարվել Գարեգին Բ-ի դեմ արշավից, հոգևորականներին վիրավորելուց։ Այսինքն՝ Աննա Հակոբյանը այս նոր գիտելիքով զինված գնալու է վեհարան ու հաշտություն է կնքելու Գարեգին Բ-ի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Այնուհետև՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղաքական համայնքն ընդունելու է խարտիա բարոյական սկզբունքների մասին, որով քաղաքական ուժերը կպարտավորվեն միմյանց նկատմամբ վարվել հարգալից, չհայհոյել, չստել, չխաբել ժողովրդին և այլն։ Այսպիսով հնարավոր կլինի Հայաստանում իրապես մեղմել թունավոր բևեռացումը։ Արդյունքում կաճի Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունը և հարկ չի լինի հարկատուների միջոցներից ահռելի փողեր մսխել «Կրթվելը նորաձև է» քողի տակ կազմակերպվող քարոզարշավի վրա։

Կա նաև հոռետեսական վարկած, թե Աննա Հակոբյանը չի կարող կարդալ այս գիրքը ոչ թե այն ապատճառով, որ դեռ հայերեն թարգմանված չէ, այլ որովհետև չի կարող ապրել առանց ատելության։ Այս գիրքը նա մի կողմ է դնելու և նույն վախով ու ատելությամբ շարունակելու է «Կրթվելը նորաձև է» արշավը, վիրավորական բաներ է գրելու ժողովրդի, հոգևորականների, քաղաքական մրցակիցների, ընդդիմախոսների հասցեին։ Այսինքն՝ թունավոր բևեռացման ՔՊ-ական մարտավարությունը չի փոխվելու։ Հակառակը՝ ավելի է խորանալու, ընդգրկելով հասարակության նոր շերտեր, մտնելով յուրաքնչյուրի տունն ու աշխատավայրը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ