Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:14 13-09-2024

Դու նստած լացում ես, իսկ լաց չլինողները մտել են ինքնարդարացման ճահիճը․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լևոն Աթաբեկյանի՝ 1911թ. գրած բանաստեղծությունը 2023թ. ֆեյսբուքյան լրահոսում կարդում ես ու լաց լինում՝ չնայած իր հարյուրամյա հորդորին, թե՝ լաց մի ինիլ։

Առաջին միտքս՝ սա երգ ա, պետք ա երգվի։ Հաջորդ միտքը՝ ես ո՞նց երգեմ Արցախի բարբառով, մի սուտ բան կստացվի։ Սուտ երգել՝ էդ ոնց որ՝ հասկանալով թույն խմես ու շրջապատիդ խմացնես։

Ու հանկարծ արցախցի Լյոկան, որին միայն երգերով եմ ճանաչում, էդ 113 տարվա բանաստեղծությունն էնպես ա երգում, որ երևի Աթաբեկյանն իր ծանր քնի մեջ ժպտում ա. գոնե մի վառ կետ` էս համատարած մթության մեջ։

Լաց մի՛ ինիլ, ասում են Աթաբեկյանն ու Լյոկան, դու նստած լացում ես ու փորձում հասկանալ վերջին մի տարին՝ սեպտեմբերից սեպտեմբեր։ Փորձում ես, բայց հնարավոր չի։

Եթե կա էդպիսի անվերծանելի շրջան, էդ 2023-2024 թվականներն են։ Բառերով հենց գրում ես` էդ բոլոր` հատ-հատ գտածդ բառերն աչքիդ առաջ քաշը կորցնում են։ Քաշը ու կարևորությունը կորցնում են, ոնց որ էն բոլոր մարդիկ, որոնք մինչև էդ դեռ կային էս մեր ընդհանուր տարածության մեջ։ Որոնք մասնակցեցին 2023թ. մեծ լռության, իսկ հետո` 2024թ. մեծ մոռացման տոնին։

Աթաբեկյանը կզարմանար` նրանցից շատերին տեսնելով, քանի որ նաև նրանց մասին էր ասել` ճարը դո'ւ ես։ Նրանց մեջ կային էդպիսիք, որ մի ժամանակ գոնե հավակնում էին «ճարը» լինելու։ Էսօր նրանք լռության ու մոռացման տոների կազմակերպիչն են կամ առնվազն` մասնակիցը։

Ասում ա` սիրտը քար չի, արտասուքից էսօր-էգուց կմաշի, դարդոտ ախպեր, լաց մի' լինի։

Հանգիստ եղիր, Աթաբեկյան եղբայրիկ (ինձնից փոքր էր տարիքով, երբ սպանեցին), լաց չեն լինում։ Լաց լինողները չեն լսելու քո հորդորը, ոնց որ դու հաստատ չես լսել էդ հորդորները, երբ փորձում էիր քո բաժին խաղաղությունը հաստատել։

Իսկ լաց չլինողները մտել են ինքնարդարացման ճահիճը, որտեղից միայն մի ելք կա` դեպի ներքև։ Էդ բառն էլ ա կորցրել քաշը` ինքնարդարացումը, բոլորն ու ամենը կորցրել են քաշը, լաց մի' եղեք, եղբայրիկներ ու քույրիկներ, վերջը էս ա, ո՞վ կմտածեր, ո՞վ կմտածեր»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան