Ներքին 1 տարի առաջ - 18:18 10-07-2025

Միքայել Սրբազանի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի գաղտնալսմամբ հայտնի դարձած «Հրաչը»

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատարանից։

Նշենք, որ դատավոր Վաչե Մարգարյանի անունը հանրության համար հայտնի դարձավ, երբ առաջին անգամ՝ դեռևս 2018թ հուլիսի 27-ին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ աղմուկ բարձրացվեց հատկապես այն ժամանակ, երբ նույն թվականի սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի՝ ոմն «Հրաչի» մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։

Ըստ ձայնագրության՝ դատավորն իբրև վախեցած է եղել, իրեն էլ ասել են՝ «դուխով», ուզես, թե չուզես՝ պետք է տաս կալանավորում։ Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման հաջորդ օրը դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային զրույց չի ունեցել։

Գաղտնալսման առնչությամբ ԱԺ-ում ձևավորվել էր քննիչ հանձնաժողով, որի շրջանակներում դատավորը հայտարարել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, սակայն փաստն այն էր, որ նա կալանավորելու թույլտվություն էր տվել մի մեղադրանքով, որը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական։ Վաչե Մարգարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանից Վերաքննիչ քրեական դատարան է տեղափոխվել 2023 թ․ նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում