Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 14:04 10-07-2025

Փաշինյանի և Ալիևի բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին

Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպումը տևեց մոտ 5 ժամ։

Հիշեցնենք, որ տեղի է ունեցել ինչպես Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը, այնպես էլ հանդիպում ընդլայնված կազմերով։

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։