Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովին այս պահին արտաքսում են Ռուսաստանից։
SHOT-ի հաղորդմամբ՝ նա առաջիկա չվերթով պատրաստվում է մեկնել Բաքու՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից։
Ավելի վաղ Իբրահիմովը զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ երկրում գտնվելու կանոնները խախտելու պատճառով։ Նա խոստացել է մեկնաբանություն տալ Ադրբեջան վերադառնալուց հետո։