ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը 10-օրյա ժամկետում կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում։
Փաստաբանի խոսքով՝ մեղադրող կողմը 3 փաստարկ է ներկայացրել՝ թաքնվելու հավանականությունը, նոր հանցանք կատարելը, նախաքննությանը խոչընդոտելը։
Դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ բարձր համարելով նախաքննությանը խոչընդոտելու ռիսկը։