Ուղիղ եթեր
Ավելին 11 ամիս առաջ - 11:25 07-07-2025

Instagram-ն ընդդեմ ամուսնու. Հնդկաստանում բլոգերը բողոքել է ընտանեկան ճնշումից

Հնդկաստանում 30-ամյա բլոգեր Նիշան ոստիկանություն է դիմել՝ մեղադրելով ամուսնուն Instagram-ում իր ակտիվությանը միջամտելու և իրեն տնային գործերով զբաղվելու հարկադրելու մեջ։

Նրա խոսքով՝ ամուսնու վարքագիծը վնասել է իր գործունեությունը. նա կորցրել է հետևորդներ, չի կարողացել նկարահանել Reels կամ կատարել հրապարակումներ։

Նիշան տեղափոխվել է ծնողների տուն՝ նշելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել ընտանեկան ճնշումը։ Ամուսինն, ի պատասխան, ներկայացրել է հակընդդեմ բողոք։

Ոստիկանությունը զրուցել է զույգի հետ՝ հորդորելով վերականգնել ամուսնական ներդաշնակությունը, ինչից հետո նրանք որոշել են նորից փորձել միասին ապրել։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոնֆլիկտի խորքում նաև ամուսնու ֆինանսական դժվարություններն են. նա կորցրել է աշխատանքը և այժմ նոր եկամտի աղբյուր է փնտրում։