ԻՆՍՏԱ NEWS-ի այսօրվա հյուրը բլոգեր Իռենն է, ով անկեղծորեն կիսվեց իր անցած ուղու ամենավառ և ծանր պահերով։ Նա պատմեց կյանքի բարդ շրջանի մասին, երբ տառապում էր անորեքսիայով՝ ֆիզիկական ու հոգեբանական ծանր հետևանքներով։ Սակայն Իռենը կարողացավ հաղթահարել այդ փուլը՝ վերագտնելով ոչ միայն առողջությունը, այլև ինքն իրեն։
Նա պատմեց նաև իր կարիերայի հաջողությունների մասին՝ ինչպես սկսեց բլոգինգը, ինչ փորձություններ հաղթահարեց ճանապարհին և ինչպե՛ս է այսօր ոգեշնչում հազարավոր հետևորդների իր ճշմարտացի ու մոտիվացնող բովանդակությամբ։
Իհարկե, խոսքը հասավ նաև սիրուն։ Նրա խոսքով՝ սիրած մարդն այսօր իր կյանքի անբաժան մասն է դարձել՝ լրացնելով այն սիրով, ջերմությամբ ու հավատով։ «Նա ինձ տեսավ այնպիսին, ինչպիսին կայի իրականում, ոչ թե ինչպես երևում էի», – ասում է Իռենը։
Առջևում՝ նոր նպատակներ, նոր նախագծեր և ամենակարևորը՝ իրատեսական և ուժեղ Իռեն, որն արդեն պատրաստ է կիսվել իր ճանապարհով՝ օգնելու նրանց, ովքեր դեռ պայքարի մեջ են իրենց ես-ը վերագտնելու համար։