Տեսանյութ Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:30 06-07-2025

Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են Սահմանադրությամբ սահմանված իր լիազորություններից՝ փաստացի չհետևելով ՀՀ Սահմանադրության պահանջներին։

Նիկոլ Փաշինյանը նաև ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրությունը` կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` Նիկոլ Փաշինյանը հետևո՞ւմ է Սահմանադրության պահանջներին»։

Հարցվածների մեծ մաաը բացասական պատասխան տվեց, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի չի հետևում։

«Ոչ, չի հետևում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի չի հետևում։ «Ոչ, Նիկոլ Փաշինյանն ինչին է հետևում, որ Սահմանադրությանն էլ հետևի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` կառավարության ոչ մի անդամ չի հետևում Սահմանադրության պահանջներին։ «Նիկոլ Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին»,- ասաց նա։

«Չգիտեմ, ես այդքան չեմ հետևում իրադարձություններին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից