Վլադիվոստոկում պայթել է ռազմական օբյեկտներին մատակարարող գազատարը
copy image url

Վլադիվոստոկում պայթել է ռազմական օբյեկտներին մատակարարող գազատարը

Արտաքին 8 ժամ առաջ - 23:57 05-07-2025
Վլադիվոստոկում պայթել է ռազմական օբյեկտներին մատակարարող գազատարը։

Պայթյունը տեղի է ունեցել Վլադիվոստոկի գազատարի վրա, որը անցնում է Ճապոնական ծովի ափով և գազ է մատակարարում ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի 155-րդ ծովային բրիգադի ստորաբաժանումներին, հաղորդում են ուկրաինական հետախուզության աղբյուրները։

Գազատարի մի մասը շահագործման է հանձնվել 2025 թվականի մարտին։ Պայթյունը նաև ոչնչացրել է ջրատարը, որը խմելու ջուր էր մատակարարում ռազմական կայազորներին։