Կոկա-Կոլան կարող է և՛ միգրեն առաջացնել, և՛ մեղմել քրոնիկ գլխացավերը
copy image url

Կոկա-Կոլան կարող է և՛ միգրեն առաջացնել, և՛ մեղմել քրոնիկ գլխացավերը

Արտաքին Մամուլ 5 ժամ առաջ - 11:39 05-07-2025
Նույնիսկ մեկ բաժակ Կոկա-Կոլան կարող է առաջացնել միգրեն կամ անոթային գլխացավ, զգուշացնում է նյարդաբան-նեյրոֆիզիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Անիսիմովան՝ Ura.ru-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ գազավորված, գունավոր ըմպելիքները մեծացնում են արյան անոթների թափանցելիությունը և լայնացնում են դրանց պատերը՝ նպաստելով միգրենի զարգացմանը։

Սակայն մասնագետը նաև նշում է, որ որոշ դեպքերում Կոկա-Կոլան կարող է օգնել․ եթե գլխացավը քրոնիկ է և ուղեկցվում է դեպրեսիայով ու «երջանկության հորմոնների»՝ սերոտոնինի, դոֆամինի, նորեպինեֆրինի պակասով, ապա փոքր քանակությամբ կոլան կամ քաղցր ուտեստները կարող են մեղմացնել այդ ցավը, խթանելով սերոտոնինի արտադրությունը։

Ամենից շատ դիտված