Ուղիղ եթեր
Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. Փաստ
copy image url

Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. Փաստ

Մամուլ 5 ժամ առաջ - 07:10 03-07-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունում էր «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հաշվեհարդար տեսնել՝ «գործից ազատել» ՀԷՑ-ի բոլոր աշխատողներին, ովքեր կմասնակցեն հանրահավաքների: Փաշինյանը սպառնացել է նաև, որ «նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»: Ասել, որ ռեյտինգազրկվող Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ապօրինություն են, կնշանակի՝ ոչինչ չասել:
Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:
Երկրորդ. Փաշինյանը խոսում է ցույցի մասնակցել պարտադրելու մասին: Ո՞ւր են դրա ապացույցները, ո՞նց է նա (կամ ընդհանրապես) պարզելու կամ հիմնավորելու այդ «պարտադրանքը», մոտ 7000 աշխատակցի մեջ 2-3 «խոստովանող» են գտնելու և իրենց հարթակներով «ռասկրուտկա» անե՞ն: Առհասարակ, մարդիկ ազատ են, ըստ իրենց համոզմունքների, մասնակցել ցանկացած խաղաղ հանրահավաքի, ազատ են արտահայտել իրենց բողոքն ու անհամաձայնությունը:
Երրորդ. ի՞նչ է նշանակում վարչապետի միջամտությունը մասնավոր, ոչ պետական ձեռնարկության աշխատակիցների աշխատանքային հարաբերություններին, կոնկրետ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքը: Վարչապետն այդ ո՞վ դարձավ, որ իրավունք ունի մասնավոր ընկերության աշխատողներին սպառնալ, թե աշխատանքից կազատի:
Հա, երևի Փաշինյանն արդեն վստահ է, որ ՀԷՑ-ն արդեն խլել է, բայց քպականներով համապատասխան օրենսդրական փոփոխությունները դեռ ոչինչ չեն նշանակում, ավելին՝ այդ «խլոցին» դեռ միջազգային դատական պրոցեսներով կարող է անցնել:
Չորրորդ. ի՞նչ է նշանակում դատվելու սպառնալիքը: Այսինքն, Փաշինյանը խոստովանական ցուցմո՞ւնք է տալիս, որ իրականում ինքն է դատում, այլ ոչ թե դատարանները: Այսինքն, նա հայտարարում է, որ դատարանները վերածել է իր կամքն արտահայտող մարմինների՞:
Մի խոսքով, ճիշտ է, Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հակադարձ հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես հավաստիացնելով, որ ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք, սակայն դրանից ՔՊ ղեկավարի սպառնալիքների խայտառակությունը չնվազեց:
Հ.Գ.-Ի դեպ, քանի որ Փաշինյանի անհանգստությունը, որքան հասկացանք, Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու վաղվա (ու ոչ միայն վաղվա) երթի հետ է կապված, ապա անկարևոր չէ նշել, որ Կարապետյանի ու նրա թիմի գործողությունները փաստացի լուրջ քաղաքական զարգացումների հնարավորության մասին են վկայում: Դրան գումարած՝ տարբեր հասարակական, քաղաքական շրջանակներ հունիսի 17-ից սկսյալ որոշակի սպասումներ են գեներացնում:
Ըստ այդմ, չնայած կա տեսակետ, որ նման դիրքորոշումն ու հայտը գուցե նաև առնվազն մի քանի տարի ուշացած են, սակայն պատահական չէ, որ սոցիալական հարթակներում մարդիկ հույս են արտահայտում, որ նման երթերն ու Սամվել Կարապետյանի նամակներում արտահայտված դիտարկումներն իսկապես լուրջ քաղաքական հայտ են և դոմինանտության «քաղաքական առևտրի» տարրեր չեն պարունակի ու հիասթափության նոր պատճառ չեն դառնա:

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով