Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:46 07-03-2023

Հերթը հասավ ՍԱՏՄ-ի կազմաքանդմանը

«Սա միանշանակ Նիկոլենց հերթական քաղաքականությունն է՝ պետական մարմիններն ամբողջովին ոչնչացնելու համար։ Որովհետև, եթե որևէ կառույց ուզում ես քանդել, ապա այնտեղ պետք է անընդհատ կադրային փոփոխություններ մտցնես»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետի հրամանագրի ՍԱՏՄ նոր պաշտոնանկություններին։

«Տեսեք, նույն Շիրակի մարզը վերջին 4,5 տարում 5 հատ մարզպետ ունեցավ։ Այս դեպքում մինչև մի ղեկավարը փորձում է տեղավորվել, փորձել աշխատել, արդեն հաջորդին են բերում, տեղավորում։ Արդյունքում, դա բերում է նրան, որ առաջին հերթին գցում են այդ կառույցի հեղինակությունը, հետո նաև հնարավորություն չեն տալիս, որպեսզի այդ կառույցն սկսի աշխատել։ Այս դեպքում, ինչպես արդեն ասացիք, նոր տնօրեն, նոր տեղակալներ և այլն, սա միանշանակ բերելու է շատ կարևոր մի կազմակերպության՝ Սննդի անվտանգության տեսչության փլուզմանը, որն արդեն իսկ նախորդի օրոք սկսել էր փլուզվել։ ՍԱՏՄ-ի հետ կապված, ընդամենը երկու օր առաջ Գյումրիի Վարչական դատարանում դատական նիստ կայացավ, որտեղ, ճիշտ է, դեռևս վարչական ակտը չի կայացվել, բայց հերթական նկատողությունն էին տվել իրենց աշխատակիցներից մեկին՝ լավագույն ժամկետի համար։ Հետևաբար, էս նոր եկած կադրերն ավելի անգրագետ են լինելու»,- ասաց նա։

ՍԱՏՄ պաշտոնյաների ազատումների պատճառների մասին կառույցի ներկայացուցիչը հայտնել չկարողացավ։ Ասաց, որ տեղեկություններ չունի։

«Միայն կասեմ, որ Տեսչական մարմնի փոփոխություն է տեղի ունեցել։ Հունվարի 27-ին ազատվել է մի ղեկավարը, փետրվարի 7-ին նշանակվել է մյուսը։ Արմեն Հայրապետյանի նշանակումով տեղակալները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ։ Նրանք մեկ ամսվա ընթացքում պետք է վերանշանակվեն կամ ազատվեն։ Իրականում չեն վերանշանակվել և վարչապետի որոշմամբ երեքն էլ ազատվել են»,-ասաց նա։

ՍԱՏՄ ներկայացուցիչը չմանրամասնեց նաև, թե ինչն է տեղակալների պաշտոնակատարների չվերանշանակվելու պատճառը։ Իրավաբանի խոսքով՝ կառավարության կողմից կատարվող ազատումներն ու նշանակումները ոչ միայն գաղտնի են իրականացվում, այլև ամենաթողության սկզբունքով։

«Հայաստանն իրենց համար վաղուց դարձրել են իրենց «հոր դուքյանը»։ Այսինքն, այստեղ որևէ օրենք այլևս չի գործում։ Իրենք իրենց զգում են որպես ամեն ինչի տեր։ Այսինքն, նույն այդ քաղծառայությունը որպես այդպիսին մնացել է ձևական։ Որոշում են, որ եթե որևէ մեկից պետք է ազատվեն, ապա միանգամից ազատվում են։ Իրենց հետաքրքիր չէ՝ դա իրենց պետք է, թե ոչ»,- ասաց նա։

Այս առումով, մասնագետը համեմատական է տանում նախկինում տեղի ունեցող գործընթացների հետ։

«Եթե նախկինում գոնե ձևական մրցույթ էր անցկացվում, ապա հիմա մրցույթ էլ չեն անցկացնում․ ուղղակի որոշում են ու տանում են առաջ։ Ես մի անգամ անդրադարձել էի իրենց այդ միջին օղակի կադրային փոփոխություններին։ Ինձ, իհարկե, նախարարության աշխատողներն էին բողոքում։ Ասում էին, որ եթե սրանցից որևէ մեկին նշանակում ին պաշտոնի, ապա ինքը գիշերն ընկերների հետ անցկացնում էր սաունայում, և այն մարմնավաճառը, որ դուրը գալիս էր, առավոտյան արդեն բերում էր նախարարություն՝ պաշտոնի։ Իրենք այդ մակարդակի են բերել ու հասցրել այս երկիրը՝ ամբողջությամբ։ Եթե ինչ-որ տեղ մտածում էինք, որ այս ամեն ինչը անգրագիտության, չտեսության արդյունք է, ապա այսօր ես համոզված եմ, որ ընդամենը դիտավորություն է՝ ամբողջությամբ քայքայելու ՀՀ պետական համակարգը»,- ասաց նա։

Իրավաբանի խոսքով՝ ներկա իշխանությունների գործողությունների ամբողջական պատկերն ապացուցում ՀՀ պետական համակարգի քայքայման նպատակի փաստը։ Ըստ Պողոսյանի՝ այս գործելաոճը կիրառվում է՝ սկսած դեռևս 2018 թվականից։

«Այն ժամանակ իրենք դիտավորյալ բոլոր պաշտոններն արժեզրկեցին, իջեցրին ամենացածր մակարդակի։ Հետո արդեն սկսեց պաշտոններում փոփոխություններն այնպիսի հաճախականությամբ անել, որը Հայաստանում բերեց պետական համակարգի փլուզման»,- եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ