Թուրքիան ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ F-35-ների հարցում
copy image url

Թուրքիան ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ F-35-ների հարցում

Արտաքին 4 ժամ առաջ - 20:25 01-07-2025
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Անկարան ու Վաշինգտոնը կարող են համաձայնության գալ ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների վերաբերյալ:

«ԱՄՆ Կոնգրեսը պատրաստ է վերանայել այս հարցը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը արտահայտել են «նոր սկզբի» անհրաժեշտությունը»,– ասել է նա պետական ​​«Անադոլու» գործակալությանը։

2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրեց նրան, որ Անկարան հեռացվեց F-35-ների ծրագրից և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառվեցին։