Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:04 29-05-2022

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ


ԵՄ 27 երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն (ԿՈՐԵՊԵՐ) չի կարողացել փոխզիջումային լուծում գտնել Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոյի թեթև տարբերակի շուրջ՝ ԵՄ գագաթնաժողովից առաջ հրավիրված արտակարգ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելում ԵՄ կառույցների աղբյուրին։

«Այսօր «Կորեպերի» նիստ է եղել, որտեղ քննարկվել է [ռուսական] նավթի մատակարարման արգելքի հարցը։ Լրացուցիչ մանրամասները պետք է դիտարկենք երկուշաբթի մեկ այլ հանդիպման ժամանակ»,- ասել է նա։

ԵՄ երկրները քննարկում են Եվրահանձնաժողովի առաջարկը՝ արգելել ռուսական նավթի մատակարարումը ԵՄ ծովային ճանապարհով՝ մինչև այս տարվա վերջ։ Միաժամանակ, ենթադրվում է բացառություն անել նավթի համար, որը մատակարարվում է ռուսական «Դրուժբա» խողովակաշարով։ Այս գազատարը մատակարարում է Հունգարիային, Սլովակիային և Չեխիային։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ