Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:23 01-07-2025

Ինչպե՞ս Ադրբեջանը կարողացավ ձեռք բերել ֆորմալ և ոչ ֆորմալ ազդեցություն Ռուսաստանի էլիտաների վրա. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչպե՞ս Ադրբեջանը կարողացավ ձեռք բերել ֆորմալ և ոչ ֆորմալ ազդեցություն Ռուսաստանի էլիտաների վրա։

Տևական ժամանակ ադրբեջանական քաղաքական էսթաբլիշմենթը լայն աջակցություն էր ցուցաբերում Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցիներին, ովքեր բիզնես ազդեցություն ունեին կամ ազդեցություն ունեին ռուսական փողոցի վրա։ Ադրբեջանի իշխանությունները խրախուսում էին թե‘ հանցավոր աշխարհին և թե‘ գործարարներին, ովքեր աստիճանաբար ռուսական քաղաքական և տնտեսական էլիտաների հետ սերտաճում էին կամ ազդեցություն էին ստանում։

Հատկապես 2013-2018 թվականներին ադրբեջանական հանցավոր խմբավորումների ակտիվության շրջանն էր, և առաջին թիրախը էթնիկ հայերին և ռուսներին չեզոքացնելը։

Նույնը կատարվում էր բիզնես շրջանակներում։ Ընդ որում հնարավորինս աջակցվում էր քաղաքական, ռազմական և հանրային գործիչների հետ սերտ հարաբերությունները։

Հավանաբար կհիշեք ամենաակնառու դեպքը` Ռուսաստանի Արտաքին հետախուզության պետ Նարիշկինի և ծնունդով ադրբեջանցի գործարար Նիսանովի մտերմությունը։

Հետո հավանաբար կհիշեք հայկական ծիրանի վաճառքի արգելումը ադրբեջանցուն պատկանող շուկայում, որից հետո առաջացավ էթնիկ խմբերի բախման մեծ վտանգ։

Սա պրոքսի պատերազմի դաշտ էր մի կողմից, իսկ մյուս կողմից սեփական լոբբի և ազդեցության ստեղծում ռուսական էլիտաների վրա մյուս կողմից։

Դժվար է սա անվանել «փափուկ ուժ», բայց իմաստային առումով իսկապես Ադրբեջանը կարողացավ ստեղծել Ռուսաստանի վրա իր «փափուկ ուժը» և այն կիրառել։

Ռուսաստանի քաղաքականությունն այս առումով իհարկե, չի‘ կարելի ասել, որ չի աջակցել այս կամ այն ձևով իրերի այդպիսի դասավորությունը, հատկապես եվրասիականության կեղծ գաղափարների ազդեցության կրողների միջոցով, սակայն փաստն այն է, որ Ռուսաստանը դարձել էր առանձին լոբբիստական խմբերի լայն գործունեության դաշտ։

Հիմա դրա վատասերված պտուղները քաղելու ժամանակն է։
Գոդ Նիսանովն ու Նարիշկինը վկա»...

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից