Մամուլ 1 տարի առաջ - 07:07 02-11-2024

Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ Ի մասնավորի, նա և իր գործընկերը հիմնել են «Հանքագործ» ՍՊԸ-ն և դարձել Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33-ական տոկոսի բաժնետեր։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ են եղել, հանքը լիարժեք չի շահագործվել, առկա են եղել նաև աշխատավարձերի պարտքեր, ըստ այդմ՝ ընկերությունը վաճառքի է հանված եղել, ու այն գնել են Նարեկ Նալբանդյանն ու նրա գործընկերը:

Հետաքրքիր օրինաչափությամբ, Նալբանդյանի վերջին շրջանի գնումները, այսպես ասած, պրոբլեմատիկ են՝ այն առումով, որ նրա գնած միավորները կա՛մ ճգնաժամի մեջ են եղել, կա՛մ փակվելու եզրին, կա՛մ ընդհանրապես փակված: Այսինքն, «իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս՝ պարզերես անելով իշխանություններին, «կաղացող» կազմակերպությունները գնելով ու ոլորտում առաջատար դարձնելով:

Օրինակ՝ Ծաղկաձորի «Գելդեն փելես» հյուրանոցային համալիրը մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից 2019-ին նվիրաբերվեց պետությանը, սակայն վերջինս 2,5 տարի չէր կարողանում վաճառել այն: Միայն մեծ ջանքերից ու մի քանի անհաջող աճուրդից հետո կառավարությանը հաջողվեց հյուրանոցը վաճառել Նարեկ Նաբանդյանին։ Հիմա էլ, փաստորեն, Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքն է գնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը