Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:05 30-06-2025

Երթևեկության փոփոխության պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ

Այսօր՝ հունիսի 30-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ քաղաքապետարանի հարևանությամբ։ Բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը հայտնվել է կանաչ գազոնում։

Բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Նշենք, որ վերջին օրերին այդ հատվածում վթարը վթարի հետևից է տեղի ունենում և պատճառը քաղաքապետարանի կողմից կատարված երթևեկության կազմակերպման փոփոխություններն են։

Ամենից շատ դիտված