Ներքին Տեսանյութ Ֆիլմ 1 տարի առաջ - 21:30 29-06-2025

Զարգացման նպատակ չկա․ Հայաստանի կիսատ-պռատ ռազմարդյունաբերությունը

Տարիներ շարունակ ռազմարդյունաբերության զարգացման համար կառավարությունը բյուջեից հատկացնում է միլիոնավոր դոլարներ, որպեսզի տեղական արտադրության զինատեսակներ մշակվեն, գումարները գալիս նստում են ռազմարդյունաբերության կոմիտեի հաշիվներին, մնում այնտեղ ամբողջ տարի և չեն ծախսվում, հետո նորից վերադառնում բյուջե, ինչո՞ւ: Չինովնիկներն ասում են, որ տեղական ինժեներական խմբերը ֆինանսավորման ենթակա նորմալ նախագծեր չունեն:

Պատկերացնենք, որ դուք ռազմարդյունաբերության մասնագետ եք, ինժեներների թիմ եք հավաքել և ներկայացրել նախագիծ ռազմարդյունաբերության կոմիտեին՝ ֆինանսավորում ստանալու և փորձարարական մոդել մշակելու համար: Պետք է պատրաստ լինեք բախվելու բյուրոկրատական մեքենայի ահռելի խոչընդոտներին և հսկայական թղթաբանությանը:

Որոշ զինատեսակներ հայկական ռազմական արդյունաբերողները վստահաբար արտադրում են, հարցն այն է, թե որքանով արդյունավետ կաշխատեն այդ զինատեսակները հերթական պատերազմի ժամանակ:

Բոլորի մտքում հիմա դրոններն են, բայց խնդիրն այն է, թե ինչպես ունենալ դրոններ, որոնք կկարողանան մարտի դաշտում հակազդել թշնամու մեծաքանակ ուժերին և հակաօդային պաշտպանության համակարգերին:

Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ մարտի դաշտում կարող են բավականին օգտակար լինել շատ ավելի մատչելի, բայց մեծաքանակ անօդաչուները: Կոպիտ ասած՝ քթի ծակի և ֆայմի առկայության դեպքում կարելի է փոխել պատերազմի ընթացքը:

Բայց ամենակարևոր խնդիրը՝ պատվերի բացակայությունն է: Այսինքն պետությունը չունի ռազմավարություն, որի շրջանակում ինժեներներին և ընկերություններին իջեցնում է պատվերներ, ինժեներն ու ընկերություններն են սեփական գաղափարներով գալիս կառավարության դուռը:

Այն տեխնոլոգիական նոր գործիքները, որոնք արտադրվում են հիմա տեղում, չեն ինտեգրված բանակի ընդհանուր համակարգին: Պատճառն էլ այն է, որ հավանաբար չկան մասնագետներ, որոնք պետք է բանակի անունից ձևակերպեն այդ ռազմավարությունը:

Ռազմարդյունաբերության աճի համար պետք է ընդամենը մեկ բան, քաղաքական կամք և նպատակ, օրինակ՝ Հայաստանի սահմանները խախտած թշնամուն պատժելու նպատակ, պատերազմի գինը թուրքի համար բարձրացնելու նպատակ: Այս պահին դա, վստահորեն, չկա, ըստ այդմ էլ, չկա ռազմարդյունաբերության զարգացման նպատակ:


Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը