Ուղիղ եթեր
Ավելին 11 ամիս առաջ - 11:53 29-06-2025

Սուպերբոլիդի բեկորը բախվել է տան տանիքին

ԱՄՆ Ջորջիա նահանգում երկնաքարի բեկոր է բախվել բնակելի շենքի տանիքին:

Բարեբախտաբար, մարդկային զոհեր կամ վնասվածքներ չեն եղել:

Ըստ NASA-ի՝ երկնքում պայթած օբյեկտը դասակարգվել է որպես սուպերբոլիդ՝ հատկապես պայծառ և հզոր երկնաքար։

Պայթյունի հետևանքով առաջացել է պայծառ փայլ և ցնցող ալիք, որը նկատվել է շրջակայքում։