Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 22:00 28-06-2025

Հայ դավաճաններ. Ինչպես պատժվեցին Խոսրով 3-րդ թագավորի դեմ ապստամբած հայ կուսակալները

Հայ դավաճանների շարքի հերթական հրապարակումը նվիրված է հայոց Խոսրով 3-րդ թագավորի դեմ ապստամբած հայ կուսակալներին ու նրանց պատժին․

«Մեծ Հայքի Արշակունի թագավորներից էր Խոսրով 3-րդը, ով Տրդատ 3-րդ Մեծի որդին էր: Նա թագավորեց մոտավորապես 330-338 թվականներին: Խոսրով 3-րդին կոչել են նաև Խոսրով Կոտակ՝ կարճահասակ լինելու պատճառով: Նրա թագավորության շրջանը Հայոց պատմության ամենաբարդ ու ճակատագրական շրջաններից մեկն էր:

Հոր մահից հետո երկրում տիրում էր խառնաշփոթ։ Գահին ձգտում էին տիրանալ շատերը: Այդ իրավիճակում, երբ երկիրը գտնվում էր քաղաքական լարվածության մեջ, Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական ուժերը, հենվելով Հռոմի կայսր Կոստանդինոսի զորակցությանը, գահ բարձրացրին Խոսրովին։ 337 թվականին Շապուհ 2-րդի բանակը շրջապատում է Մծբինը, իսկ նրա մի այլ զորաջոկատ Հեր–Զարևանդով ներթափանցում է Մեծ Հայք։

Խոսրով թագավորը Դատաբեն Բզնունուն հանձնարարում է կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։ Սակայն Դատաբենը դավաճանում է և միանում պարսիկներին։ Այդ նույն շրջանում պարսիկների աջակցությամբ Աղձնիքի Բակուր բդեշխը ևս ցանկանում էր ապստամբել թագավորի դեմ և տիրանալ գահին: Այդ իրադարձությունների մասին մանրամասն գրում է հայ պատմաբան Լեոն. «Ավելի վտանգավոր մի շարժում սկսում է Աղձնյաց Բակուր բդեշխը, բացարձակապես ապստամբելով Խոսրովի դեմ պարսիկների ձեռնտվությամբ: Բակուրի զորքի մեջ կար և պարսկական մի զորաբաժին, և Շապուհը, անշուշտ, ուշի ուշով հետևում էր, թե ինչ ընթացք է ստանում հակապետական շարժումը Հայաստանի մեջ: Խոսրովը անձամբ չէ գնում ապստամբների դեմ: Այս անգամ էլ հավատարիմ մի քանի նախարարներ, որոնց մեջ էր նրա սիրելի Վաղինակ Սյունին, իրենց գնդերով ջարդում են ապստամբներին»:

Հայոց զորապետեր Վաչե Մամիկոնյանն ու Վահան Ամատունին 30 հազարանոց բանակով ճակատամարտի են ելնում Վանա լճի հյուսիս–արևելյան ափին՝ Առեստ ավանի մոտ։ Նրանք հաղթանակ են տանում՝ հաղթելով ներխուժող ուժերին և ազատագրելով երկիրը։ Օտարների օժանդակությամբ պետության դեմ պայքարող հայ դավաճանական ուժերը ջարդվում են: Սպանվում է նաև նրանց ամբողջ տոհմը: Նրանց կալվածքները դառնում է թագավորության սեփականությունը:

Ահա այսպես հայ դավաճանները ստանում են իրենց արժանի պատիժը և օտարների կարգադրությամբ չեն կարողանում տապալել Հայոց թագավորությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը