Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:47 27-06-2025

Չեմ էլ կասկածում, որ Աննա Հակոբյանը հանգստացել է Թուրքիայում. հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը հերքել է թուրքական մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե նա իր հանգիստն անցկացրել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։

Լուրը հրապարակել է թուրքական Sozcu թերթը՝ նշելով, թե Աննա Հակոբյանը հունիսի 19-22-ը հանգստացել է Անթալիայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ հանգստի վրա ընդհանուր ծախսվել է ավելի քան 100 հազար եվրո։

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նշված օրերին ինքը եղել է ՀՀ Սյունիքի մարզում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Աննա Հակոբյանը հերքում է, որ հանգստացել է Անթալիայի թանկարժեք հյուրանոցում։ Հավատո՞ւմ եք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի հավատում Աննա Հակոբյանին։

«Չեմ հավատում, դրան պատճառ չկա։ Մարդու կամ հավատում ես,կամ չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ ոքի չի հավատում։

«Ցավդ տանեմ ո՛չ դրան եմ հավատում, ո՛չ իր ա մարդին եմ հավատում,ո՛չ Լևոնին եմ հավատում, ո՛չ Քոչոյին եմ հավատում, ո՛չ Խեռժոյին»,- նշեց նա։

«Չեմ էլ կասկածում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով