Ներքին 1 տարի առաջ - 15:15 22-09-2025

Չեմ կասկածում, որ այս փոքրիկ խմբակին հեռացնելուց հետո լիովին փոխելու ենք մեր երկիրը. Սամվել Կարապետյանը՝ ԱԱԾ մեկուսարանից

Հրապարակվել է Սամվել Կարապետյանի նոր ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից։

«Արդեն շուրջ 20 տարի է, ինչ տարբեր առիթներով ու տարբեր ճանապարհներով աջակցում եմ տաղանդավոր հայ երիտասարդներին։ Ոլորտները տարբեր են՝ երաժշտություն, սպորտ, գիտություն, կինո, այլ արվեստներ։

Չկա կյանքի մի ոլորտ, ուր հայերն աչքի ընկած չլինեն իրենց շնորհքով։ Սա իրական ու մեծ հարստություն է, որը պետք է ամեն գնով պահպանել ու զարգացնել։

«Մեր ձևով» շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ նպատակային աշխատանք է սկսել ամբողջ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներին հայտնաբերելու և նրանց տաղանդը իրացնելու, աշխարհին ներկայացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ու որքան էլ հաջողության պատմությունները շատ լինեն, միևնույնն է, այս կարևոր գործը պատիվ եմ համարելու ու չեմ դադարեցնելու աջակցությունը երբեք:

Վերջապես փոքրիկ խմբակը հայ ժողովրդին էլ ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը, և չեմ կասկածում, որ ամպագոռգոռ, դատարկ ու ցինիկ բառամթերքով կրկին ֆիքսված այս փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո շատ կարճ ժամկետում լիովին փոխելու ենք մեր երկիրը, ներքին համերաշխություն ենք ունենալու, ապրելու ենք պաշտպանված ու բարեկեցիկ։

Մեր ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ մեր այն հայրենակիցները, ում ողջ աշխարհը ճանաչում է իրենց Աստվածատուր տաղանդի շնորհիվ:

Անելու ենք՝ մեր ձևով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը