Ներքին 1 տարի առաջ - 12:05 26-06-2025

Ես ոչ մի կալանքի վրա չեմ զարմանում, Նիկոլի ու նրա ենթակաների ոչ մի ստատուսի վրա չեմ ապշում․ Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«9 ամիս շարունակ Արցախում 120 000 մարդ կալանքի տակ էր, ու նրանց «կալանքի հիմնավորումը» տվել էր էս նույն Նիկոլը։

9 ամիս շարունակ, իսկ հետո արդեն սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված «չքնաղ նոր աշխարհում» ես փորձում էի հասկանալ, թե ինչ էր կատարվում մարդկանց գլխում ու սրտում` էն մարդկանց, որոնց սատարած իշխանությունները շրջափակման ընթացքում պետության միջոցներով մեծ տոնական միջոցառումներ էին կազմակերպում ու Սնուփ Դոգի լուրն իմանալով` ուրախությունից գոռում էին Welcome, dear STAR!
Ես ոչ մի կալանքի վրա չեմ զարմանում, Նիկոլի ու նրա ենթակաների ոչ մի ստատուսի վրա չեմ ապշում։
Շրջափակման ժամանակ նրանք ծիծաղել են իրենց տված «թղթի» հիման վրա կալանավորված 120 000 հարազատ հոգիների վրա։ Ու շարունակել են իրենց իշխանությունը, ու նրանց ձեռքը սեղմել են ու նրանց հետ մինչև հիմա շփվում են մարդիկ, որոնց ես ժամանակին ընկեր եմ համարել։

Արցախից ելքից հետո ես այլևս ոչ մի ելք անհավանական չեմ համարում։

Պարզապես էն մարդիկ, որոնք էսօր տեսնում են կատարվողն ու շարունակում նրանց աջակցել, անգամ իրենց լղոզված ձևերով, պիտի իմանան, որ իրենք պատմության մեր սև էջի իրենց բաժինն են ներկում` իրենց ձևով»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել