Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:55 30-05-2025

Ապշում եմ, որ հոգևորականները մոմավառության համար արդարանում են 150 հազար մարդու ընտանեկան մոմերը հանգցրած վարչախմբի առաջ

Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը գրում է. «Ու դուք դեռ լուրջ դեմքով ու լրջությամբ փաստարկված պատասխաննե՞ր եք գրում «մոլագարության» ներքո ներկայացվող ծրագրված և լավ մշակված գրառումներին։

Ապշում եմ, որ բարեպաշտ հոգևորականները մոմավառության համար սկսում են արդարանալ 150 հազար մարդու ընտանեկան մոմերը հանգցրած վարչախմբի առաջ։

Ախր նայո՞ւմ եք` այդ թեզերը գրողն ով(քեր) է(են)։ Ոնց որ Թալեաթ փաշայի հետ կառուցողական քննարկեք Հայոց ցեղասպանության հարցում այս կամ այն խնդրի «իրավացիությունը» կամ Հիտլերի հետ գնաք բանավիճելու Հոլոքոստին վերաբերող հարցերի շուրջ։ Չէ՞ որ` ի սկզբանե պարզ է, թե ինչ են մտածում, ինչու և ինչպես են գործում մերթ ադրբեջանական, մերթ աղանդավորական բառապաշարին բնորոշ թեզերով առաջնորդվող վալիները»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել