Ներքին 1 տարի առաջ - 16:20 25-06-2025

Ծիծաղելի է, այդ թղթի կտորին հումորով եմ վերաբերվում․ «ստվերային» կառավարության անդամները՝ իրենց «պաշտոնների» մասին 

Քննչական կոմիտեն րոպեներ առաջ հրապարակել է ընդդիմության «Հեղաշրջման պլանով» նախատսված ստվերային կառավարության կազմը։

Ըստ ցանկում նշված անունների՝ ԲՏԱ նախարարի պաշտոնում Սրբազանը տեսնում է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանին, իսկ ՏԿԵ նախարարի պաշտոնում՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանին։

Oragir.News-ի հետ զրույցում Քերոբյանը հրաժարվեց թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ։

«Բացարձակ անտեղյակ եմ։ Նույնիսկ անտեղյակ եմ ցանկի հրապարակումից։ Ես չեմ կարող մեկնաբանել, թող այդ ցանկը գրողը մեկնաբանի։ Նույնիսկ ծիծաղելի է հնչում։ Կասկած էլ չունեմ, որ սա ծրագրված է իշխանությունների կողմից»,-ասաց նա։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով էլ՝ այսօրվա իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելը երանություն է։

«Ես իմ անունն ամբողջությամբ չեմ տեսել այդ թղթի վրա, բայց ինձ մի քանիսն ուղարկեցին այն։ Իհարկե՝ առանց շնորհավորանքների։ Ոչ միայն իմ, այլև որևէ այլ անձի վերաբերյալ այն քննարկումները, թե ապագա Հայաստանում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի, համարում եմ անընդունելի և սխալ։ Ես բավական կոշտ եմ արձագանքում նմանատիպ խոսակցություններին, որովհետև մենք նույնիսկ չենք մոտեցել այս չարիքին հեռացնելուն։ Այդ թղթի կտորին վերաբերվում եմ բավական մեծ հումորի չափաբաժնով։ Գաղափար չունեմ, թե ինչու են իմ անունը գրել, և առանձնապես հետաքրքիր էլ չէ։ Այս իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելը համարում եմ երանություն»,- նշեց մեր զրուցակիցը։

Մելիքյանի խոսքով՝ նա որևէ առնչություն չի ունեցել ՏԿԵ նախարարաության հետ։

«Ես երբեք չեմ ունեցել որևէ քաղաքական դերակատարում, և ինձ հետ էլ այս մասով որևէ մեկը քննարկում չի ունեցել։ Ամեն դեպքում կարծում եմ, որ այս աղետից հետո երկիրը կառավարելը մեծ զոհողություն է լինելու։ Այսօր մեր նպատակը պետք է լինի ոչ թե պաշտոններ բաժանելը, այլ այս չարիքից ազատվելը»,- եզրափակեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով