Արտաքին 1 տարի առաջ - 19:48 24-06-2025

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին բանակցություններ սկսել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կողմերի համար երկխոսության անցնելու հնարավորություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Կալասը գրառում է կատարել հունիս 24-ին X սոցիալական ցանցի իր էջում:

«Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Թող սա շրջադարձային պահ լինի ողջ տարածաշրջանի համար։ Ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ: Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների հայտարարված դադարը լավ նորություն է, բայց կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանավորվածություններին և ձեռնպահ մնան ուժի հետագա կիրառումից»,- գրել է Կալասը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին