Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:45 23-06-2025

Մտավորականներին կոչ եմ անում չխեղճանալ ագրեսիվ տգետների անհեթեթ մեկնաբանությունների առաջ և մասնակցել հանդիպմանը. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է․

«Սա Երեւանում իմ մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու՝ պայմանավորված ուսանելու մեկնելու հանգամանքով։

Հատկապես մեր մտավորականներին կոչ եմ անում չխեղճանալ ագրեսիվ տգետների անհեթեթ մեկնաբանությունների առաջ եւ մասնակցել հանդիպմանը։ Այդ թվում՝ ընդդիմադիր մտավորականներին եմ կոչ անում մասնակցել հանդիպմանը։

Իրար լսելու հմտությունը հիմնարար հմտություն է, որից մենք կատարելապես զուրկ ենք։
Եւ բացի այդ, իսկապես հետաքրքիր ու շատ արժեքավոր է ձեզանից յուրաքանչյուրի տեսակետն ու կարծիքը այն ամենի մասին, որ խոսվում է այս հարթակում։

Մինչդեռ ցավով պետք է նշեմ, որ մինչ այժմ ձեր բոլոր կարծիքներն անարժեք են եղել այն պարզ պատճառով, որ մենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ։ Իսկ ինչու եք մեկնաբանում կարկանդակ։ Որովհետեւ ձեզ հարց տվողն էլ չի լսել, որ խոսում ենք ծիրանի մասին եւ, եւ ձեզ հարցնում է՝ ինչ կարծիք ունեք այն կարկանդակի վերաբերյալ։ Ու քանի որ դուք նույնպես չգիտեք, որ խոսքը ծիրանի մասին է, եւ ոչ թե՝ կարկանդակի, սկսում եք վերլուծել կարկանդակը։

Համաձայնեք՝ այնքան էլ ուժեղ դիրք չէ մտավորականի համար»:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա

Ձեզ գուցե հետաքրքրի