Ներքին 1 տարի առաջ - 14:36 29-04-2025

Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակիցներ, ովքեր շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը կարծում է, թե «Կրթվելը նորաձեւ է» շարժումը եւ այն գաղափարը, որ դրված է շարժման հիմքում, հազարավոր մարդկանց շրջանում մեծ ըմբռնում եւ աջակցություն է վայելում։

Գաղափարը, ըստ նրա, մեկն է՝ բոլորս պետք է մշտապես կասկածենք մեր իմացածին եւ պետք է մշտապես կրթվենք։

«Մենք ունենք, սակայն, մոտ 50 չարացած եւ ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռեւս շատ բարձր են պահում տգիտության պատիվը։

Ինչպե՞ս։ Շատ հեշտ։

Դրա համար մեծ ջանք պետք չի։ Ընդամենը՝ ասում ես ինչ խելքիդ փչի։ Մեկնաբանում ես՝ ինչպես խելքիդ փչի։ Հանրային խոսքիդ սահմաններն անցնում ես ինչքան խելքիդ փչի։

Եւ որ ամենակարեւորն է՝ փաստերի եւ իրականության հետ հարաբերություններում հասնում ես նախանձելի իդիլիայի, որովհետեւ աչքդ չի տեսնում, ականջդ չի լսում, եւ դու մենակ ես մնում սեփական՝ իդիլիական տգիտության հետ։

50-100 հոգի կարող են սա իրենց թույլ տալ։

Մենք՝ մնացած բոլորս, պետք է կրթվենք։ Պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում