Ավելին 4 տարի առաջ - 23:59 01-12-2021

«Ցանկանում եմ, որ ձեր սերը ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները․․․»․ Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակի գրառումը

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքը։ Սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում և քննադատում էին Սոնայի հարսանեկան զգեստը, որի հեղինակը նրա ընկերուհին՝ Մերի Ստեփանյանն է։

Դիզայներն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել զգեստի պատրաստման ընթացքից և կից գրառում է արել՝ զգեստի վերաբերյալ բացասական մեկնաբանությունների մասին։

«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր եւ ուրախ մարդ՝ Սոնա Ռուբենյանի հարսանիքը!
Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ եւ սիրով ես եւ իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրը էլ ավելի գեղեցկացնելու նպատակով!
Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։
Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։
Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:

Հ.Գ. Սոն ջան, Էմիլ ջան, ցանկանում եմ, որ ձեր սերը միշտ վեր մնա ամեն տեսակ չարից, օր օրի ավելի ամրանա, փոխանցվի բոլորին և ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները…», - գրել է Մերի Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում