Արտաքին 1 տարի առաջ - 21:53 21-06-2025

Վրաստանում «ժողովրդավարությունը վտանգված է», ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունն էլ՝ կորսված․ ԵՄ դեսպան


Վրաստանը կարող է երկար ժամանակով զրկված մնալ Եվրամիությանը անդամակցելու հնարավորությունից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«2023 թվականին Եվրամիությունը Վրաստանի առջև բացեց եվրոպական ընտանիքի դռները, և Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք այդ պատմական պահը միասին նշեցինք։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է։ Ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության անդամ դառնալու իր պատմական հնարավորությունը։ Ավելին, ժողովրդավարությունը Վրաստանում վտանգված է»,- պնդել է ԵՄ դեսպանը։

Հիշեցնենք՝ պաշտոնական Թբիլիսիի ու Եվրամիության հարաբերությունները լարվեցին, երբ Վրաստանը իր ներքին կյանքը կանոնակարգելու համար ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչը դուր չեկավ Արևմուտքին ու ԱՄՆ-ին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի