Արտաքին 1 տարի առաջ - 18:42 20-06-2025

Արաղչին Ժնևում է՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Աբբաս Արաղչիի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, որին կից տեղադրված են նաև նախարարի ժամանման լուսանկարները:

«Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի ժամանման պահը ԵՄ-3 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ բանակցությունների վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին: Բացի այդ, բանակցություններին ներկա կլինի ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը:

ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնյայի խոսքով՝ նրա մասնակցությունը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը և որոշում կայացնել «միջուկային դոսյեի» վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք