Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 10:15 06-09-2026

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, հաղորդում է Mehr-ը։

Ինչպես հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, շաբաթ երեկոյան Արաղչին զրուցել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Զրույցների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։

Իրանական կողմի վարկածով, դիվանագիտական ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը և նեղուցում «պարտադրված անապահովության» վերացմանը, որն առաջացել է ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների հետևանքով։

Բանակցությունների այլ մանրամասներ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ