Թուրքիա մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի Ակոսը, Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկա չի եղել որեւէ մեկը Պոլսո Հայոց պատրիարքարանից։
Այս կապակցությամբ ներկաների հարցերին ի պատասխան, Հայաստանի վարչապետ շեշտել է, եթե նրանք չեն եկել իր մոտ, ինքը կգնա նրանց մոտ։ Այս խոսքերը ներկաները ծափերով են ողջունել։