Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Դավանկովը հանդես է եկել առաջարկությամբ՝ դպրոցներում ամբողջությամբ վերացնել տնային առաջադրանքները։ Նրա խոսքով՝ աշակերտները դրանք հաճախ կատարում են նեյրոնային ցանցերի օգնությամբ, ինչի հետևանքով չեն զարգանում, այլ պարզապես վատնում են իրենց և իրենց ծնողների ժամանակը։
«Սա բացարձակ անհեթեթություն է։ Ես ինքս օգտագործում եմ ChatGPT-ն՝ ստուգելու համար որդուս կատարած տնային աշխատանքը, որը նա անում է DeepSeek-ում»,- նշել է Դավանկովը։