Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:02 19-06-2025

Համոզված եմ՝ այս անգամ էլ մեղավորները չեն պատժվելու․ ջարդուփշուր են արել Գառնիկ Դանիելյանի մեքենան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ կոտրել են իր մեքենայի ապակիներն ու հայելիները։ Նա դիմել է իրավապահ մարմիններին։

Լրագրողների հետ զրույցում Դանիելյանը հիշեցրեց, որ նախկինում էլ եղել են նման դեպքեր՝ գողություն մեքենայից, այրելու փորձ և այլն։ Նրա խոսքով այդ ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ։ «Որևէ դեպքով պատժվածներ չկան, հաշիվը կորցրել եմ, թե քանի նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Դանիելյանը՝ հայտնելով, որ մեքնենան իրենց շենքի բակում է եղել, առավոտյան հայտնաբերել է տեղի ունեցածը։

«Համոզված եմ, որ այս դեպքի հետ էլ կապված մեղավորները չեն պատժվելու, բայց ես այսպես չեմ թողնելու, մեղավորները պետք է պատժվեն, եթե իրենք չեն զբաղվում, մենք ենք զբաղվելու։ Այստեղ բազմաթիվ տեսախցիկներ կան, եթե ուզենան գտնել, կգտնեն, եթե չեն ուզում, հազար ու մի պատճառ կգտնեն։ Սա ի՞նչ բեսպրիդել է, ի՞նչ են ուզում սրանով ասել, ո՞ւր է ոստիկանությունը։ Գիշերը ես դատարանի դիմաց էի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, այնտեղ էին բազմաթիվ ոստիկաններ։ Ես չգիտեմ՝ իրավապահները ինչո՞վ են զբաղված, ում անկողինն է մտել, դուրս չի գալիս, ով ում հետ է քնում, ում հետ է վեր կենում, դեպքեր կան, որ չեն բացահայտվում, և դա բերում է նոր հանցագործությունների»,- ասաց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան