Ներքին 2 տարի առաջ - 14:59 10-01-2024

Տղամարդը մտել է Սևանի զինկոմիսարիատ, պահանջել գնդացիրը, ապա ջարդուփշուր արել գույքն ու հարվածել աշխատակցին․ shamshyan.com

Հունվարի 5-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Նաիրի Խաչատրյանից, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն է կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ․ Սարգսյանը 2021 թվականին մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին, ապա եկել է զինկոմիսարիատ ու պահանջել է իր անունով կցված գնդացիրը հանձնեն իրեն։

Մերժում ստանալուց հետո նա ջարդել է աշխատասենյակի գրասեղանը, համակարգչի մոնիտորը ապա հարձակվել Ն․ Խաչատրյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Սևանի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են՝ որտեղ է գտնվում Հուսիկ Ս․-ն և նրան Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերում և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան ենթարկում են անձնական խուզարկության և հայտնաբերում են թղթի մեջ լցված ընդհանուր 4․63 գրամ քաշով կանաչ գույնի բուսական զանգված և 1 հատ կաթոցիչ։

Նա ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքն է ցանել և աճեցրել իր առանձնատան բակում, իր անձնական օգտագործման համար է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան