Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Արտաքին 1 տարի առաջ - 17:45 17-06-2025

Հայ-թուրքական կարգավորմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը նոր զիջումներ է կորզելու

Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա։ «Այցը պատմական է, ՀՀ ղեկավարը առաջին անգամ է նման մակարդակով այցելելու Թուրքիա»,- նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել պատմական այց, և ի՞նչ կարող ենք ակնկալել հնարավոր հադիպումից։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանից։

Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիայի կառավարության ներսում կան տարբեր տեսակետներ։ Այդ տեսակետներից մեկն այն է, որ անհրաժեշտ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։

«Կան խմբեր, որոնք դրան դեմ են։ Դրան դեմ է նաև Ադրբեջանը, որը փորձում է լրացուցիչ զիջումներ կորզել և խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Կա նաև լոբբիստական մի խումբ, որը կողմ է հարաբերությունների կարգավորմանը։ Հենց այդ խումբն է նախաձեռնել այս այցը և համոզել Թուրքիայի նախագահին՝ հրավիրել Հայաստանի վարչապետին»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը անիմաստ համարեց ակնկալվող արդյունքների մասին խոսելը։

«Այն, ինչ հիմա կատարվում է Իրանում, մարտահրավեր է թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, և ընդհանրապես՝ Իրանի հարևան բոլոր երկրների համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվելով շարունակել երկխոսությունը հանդիպման ժամանակ։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ