Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:15 25-11-2021

Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատում է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար:

Զախարովան այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկել է Թուրքիայի հետ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններին որպես միջնորդ աջակցելու համար: Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս աջակցել դրան: Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք ենք կարծում, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում հասարակությունների սերտացմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, որը ներկայումս հատկապես արդիական է: Երբ նոր տվյալներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք, բայց, բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»,- եզրափակել է Զախարովան:

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել էր, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նրա խոսքով` ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում Հայաստանը տեղեկացրել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի