Ներքին 1 տարի առաջ - 15:58 17-06-2025

Ընդդիմությունը թող գնա քաղաքագիտություն պարապի. Ալեն Սիմոյան

«Իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել, եղել է մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է։ Սիմոնյանը նշել է, որ քաղաքագիտության դասեր չի տալու, «ընդդիմադիրները թող գնան, պարապեն, ասելիք ձևավորեն ու բանավիճեն ՔՊ-ի հետ»։

Սիմոնյանը հավելել է, որ շատ ուրախ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։

«Որ իմանայի դատի է տալու, պատրաստ էի պետական տուրքը վճարել։ Հիմա դիմել է, 9 միլիոն դրամ փող է ուզում ինձնից, վստահ եմ՝ 200 միլիոնի դիմաց 9 միլիոնը բան չի փոխի, բայց չեմ կարծում, որ ինքը հաղթելու է այդ դատը»,- նշել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է ապացուցի, որ մարդասպան ու թալանչի չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող