Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:14 16-06-2025

«Ամենամեծ սխալը»․ թոշակառուն Վրաստանից գնած մեքենայի պատճառով «կրակն է ընկել»

Ալավերդու բնակիչ 69-ամյա Սամվել Խանամիրյանը հայտնվել է անելանելի վիճակում: Երկար տարիներ Երեւանում հանրային տրանսպորտի վարորդ է աշխատել: Գիտակցելով, որ տարիքային սահմանափակման հետ կապված երկար աշխատել չի կարող, գումար է կուտակել ու որոշել սեփական մեքենա ձեռք բերել՝ հետագայում դրանով գումար վաստակելու նպատակով:

Իր ունեցած գումարով հայաստանյան շուկայից մեքենա գնել չէր կարող, որոշեց գնել հարեւան Վրաստանից, որտեղ մեքենաները համեմատաբար մատչելի են: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով քաղաքացին չի կարողացել, ինչպես օրենքն է պահանջում, տարին մեկ սահման անցկացնել, քանի որ մեքենան խափանվել է, իսկ հետո ֆինանսական խնդիրներ են առաջացել:

Մեքենայի գնումը Սամվելը համարում է իր կյանքի ամենամեծ սխալը: Արդեն երկար տարիներ այդպես էլ գրեթե չշահագործված մեքենան իր համար դարձել է գլխացավանք:

ՊԵԿ-ը քաղաքացուն տուգանել է շուրջ 600.000 դրամով, իսկ հետո այս գումարին ավելացել են նաեւ տույժեր, ու ստացվում է, որ այժմ աշխատանք չունեցող թոշակառուն պետությանը պարտք է մոտ 850.000 դրամ, գրեթե նույնքան, որքան արժեցել է Վրաստանից գնված մեքենան:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքացու 40.000 դրամ կենսաթոշակից 40 տոկոս կալանք է պահում, ինչը նշանակում է, որ անաշխատունակ ու հիվանդ թոշակառուն կմնա առանց ապրելու միջոցի:

Մեքենայի որոշ դետալներ ժամանակի ընթացքում վաճառել է, հիմա անգամ մեքենայի վաճառքի դեպքում էլ չի կարողանա վճարել տույժ-տուգանքները:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից