Իսրայելի բնակիչները սնունդ և պարենային պաշարներ են գնում՝ նախապատրաստվելով հնարավոր հարձակման
copy image url

Իսրայելի բնակիչները սնունդ և պարենային պաշարներ են գնում՝ նախապատրաստվելով հնարավոր հարձակման

Արտաքին 15 ժամ առաջ - 10:38 14-06-2025
Իսրայելի բնակիչները մեծ քանակությամբ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում՝ պատրաստվելով տարածաշրջանային հակամարտության հնարավոր սրմանը։ Գործարարներն ու սուպերմարկետները հաղորդում են պահանջարկի կտրուկ աճի մասին։

Միաժամանակ Իրանի տարբեր քաղաքներում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով կոշտ պատասխան գիշերային իսրայելական գործողություններին։ Ցուցարարները կոչ են անում իրականացնել լայնածավալ հարձակումներ Իսրայելի դեմ։

Իրանի իշխանությունները, ելնելով ներքին իրավիճակի լրջությունից, ժամանակավորապես սահմանափակել են ինտերնետ հասանելիությունը՝ ինչպես հաղորդում է պետական FARS գործակալությունը։