Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:55 13-06-2025

Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել

Իսրայելը պատրաստվում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի, հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը։ Դիվանագետը մեկնաբանել է Իսրայելի գործողությունները:

«Մեր գործողության նպատակները միանգամայն պարզ են՝ թույլ չտալ Իրանին միջուկային հնարավորություններ ստանալ, կանգնեցնել նրա բալիստիկ ծրագիրը»,- ընդգծել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանն արտադրում է հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և ձգտում է այդ ոլորտում մրցակցել այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Մենք մտադիր ենք դադարեցնել և հրթիռային ծրագրի զարգացումը, և միջուկային ռեակտորի աշխատանքը, հավելել է Դանոնը: