Արտաքին 1 տարի առաջ - 22:58 09-06-2025

«Հեռո՛ւ մնա Հայ Առաքելական եկեղեցուց»․ Վրաստանում ցույց կանցկացվի

Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև (Վրաստան, ք. Թբիլիսի, Թեթելաշվիլի փողոց, 4) կանցկացվի բողոքի ցույց՝ «ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ» խորագրով, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։

Հայտնում են Վրաստանի հայ համայնքից։

Հանրահավաքը դատապարտելու է Հայաստանի ապազգային և եկեղեցու նկատմամբ պարբերական ու հետևողական հարձակումներ իրականացնող ներկա իշխանությանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։

Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։

Թբիլիսիում գտնվող հայրենակիցնե՛ր, կոչ ենք անում հունիսի 12-ին` ժամը 16:30-ին, մասնակցել ցույցին, կանգնե՛լ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի կողքին, պաշտպանել մեր ժողովրդի հոգևոր հենասյուները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ